Աշխատանքի և կարիերայի նոր հեռանկարներ՝ Պոլիտեխնիկի ուսանողների համար

Աշխատանքի և կարիերայի նոր հեռանկարներ՝ Պոլիտեխնիկի ուսանողների համար

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) ներկայացուցիչները, երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակում հանդիպել են Պոլիտեխնիկի ուսանողների հետ:

Ծրագրի հիմքում «Հայաստանի թվային ճարտարապետությունն» է, որի նպատակը պետության բոլոր օղակներին և համակարգերին հնարավորություն ընձեռելն է՝ քաղաքացիներին մատուցել անվտանգ և հարմարավետ ծառայություններ:

Գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և այլք ներկայացրին գործունեության հիմնական կետերը.

Կիբերանվտանգություն
Հասարակայնության հետ կապեր
Փոխգործելիություն
Ֆինանսներ և գործառնություններ
Օգտատիրոջ ինտերֆեյս և փորձառություն

Ծրագրի տևողությունը 1 տարի է՝ ուսումնական և աշխատանքային փուլերով, երկուսն էլ՝ վարձատրվող: Լավագույնները հենց ՀՏՀԳ-ում աշխատելու հնարավորություն կստանան: