Հանդիպում Պոլիտեխնիկում. Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը կներկայացնի «Երիտասարդ մասնագետների ներգրավում» վարձատրվող ծրագիրը

Հանդիպում Պոլիտեխնիկում. Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը կներկայացնի «Երիտասարդ մասնագետների ներգրավում» վարձատրվող ծրագիրը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ սույն թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 12:30, ՀԱՊՀ-ի 1301 դահլիճում  կազմակերպում է տեղեկատվական հանդիպում ուսանողների համար, որի ընթացքում  գործակալության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց՝ 12 ամիս տևողությամբ վարձատրվող «Երիտասարդ մասնագետների ներգրավման» ծրագիրը:

 

Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի նպատակն է ուսանողի համար ստեղծել մի միջավայր, որտեղ նա լավագույնս կկարողանա ծանոթանալ տարբեր մասնագիտական ոլորտների՝ ձեռք բերելով գործնական հմտություններ և կուտակելով փորձ, ինչը կօգնի հետագայում կարիերայի առաջխաղացմանը, ինչպես նաև ունենալ սեփական ներդրումը Հայաստանի թվայնացման օրակարգի զարգացման հարցում։

 

Մասնակցելով ծրագրին՝ դուք հնարավորություն կստանաք աշխատել Գործակալության 5 տարբեր ստորաբաժանումներում, դրանք են՝

✔️Կիբերանվտանգության (Cybersecurity),
✔️Հասարակայնության հետ կապերի (PR and Communications ),
✔️Փոխգործելիության (Interoperability),
✔️Ֆինանսների և գործառնությունների (Finance and Operations),
✔️Օգտատիրոջ ինտերֆեյսի և փորձառության (UI/UX):

 

Նշենք՝ լավագույնները ծրագրի ավարտին կունենան հնարավորություն անցնելու աշխատանքի ՀՏՀԳ-ում: