Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի ուսանողների շարժունության մրցույթ Իսպանիայի Գրանադայի համալսարանում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի ուսանողների շարժունության մրցույթ Իսպանիայի Գրանադայի համալսարանում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Իսպանիայի Գրանադայի համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում  ՀԱՊՀ ասպիրանտուրայում սովորող ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու հետազոտական աշխատանքը 2024թ.-ի գարնանային կիսամյակում (մայիսից-հուլիս) վերոնշյալ համալսարանում: Առաջին փուլով կհավաքագրվեն հետազոտական թեմաները, որից հետո ընդունող համալսարանը կնտրի այն հետազոտական աշխատանքների թեմաները, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրին: Երկրորդ փուլով ՀԱՊՀ ասպիրանտուրայում սովորող ուսանողները պետք է եռակողմ համագործակցությամբ գտնեն հետազոտական ղեկավար Գրանադայի համալսարանում, որից հետո կմասնակցեն փոխանակման ծրագրին:

Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2024թ. փետրվարի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/),
  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում ՄԶ դեպարտամենտը կկազմակերպի անգլերենի քննությունը),
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը։
  • Հետազոտական աշխատանքի հակիրճ նկարագրություն (նպատակ, խնդիր)

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ ասպիրանտները:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: