Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է առցանց դասընթացի մասնակցության հնարավորություն պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է առցանց դասընթացի մասնակցության հնարավորություն պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է առցանց դասընթացի մասնակցության հնարավորություն պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար Հայաստանում և Մոլդովայում՝ Էրասմուս+ «Մեդիա» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում: Դասընթացի նպատակն է՝ ուսումնասիրել ուսուցման վերլուծության հիմնական գործիքները, տիրապետել կարիքներից բխող  ուսուցման վերլուծության գործիքակազմին, ձեռք բերել կարողություն տեղական պայմաններին և կարիքներին հարմարեցնելու/կապելու առկա ուսուցման վերլուծության գործիքները:

Առցանց ուսուցումը նախատեսվում է իրականացնել՝ խառը, համաժամանկյա և տարաժամանակյա դասընթացների միջոցով: Աշխատանքային ընդհանուր ծավալը կազմելու է՝ 60 (վաթսուն) ժամ, շաբաթական 6 (վեց) դասաժամով: Առցանց ուսուցման դասընթացները կմեկնարկեն սույն թվականի փետրվարի 5-ին և  կավարտվեն սույն թվականի մայիսի 3-ին: Դասընթացի ավարտին մասնակիցները կաստանան վկայական ECTS 3 (երեք) կրեդիտ արժողությամբ:

Դասընթացները ներառում են՝

  • Ընդհանուր մաթեմատիկա

Նպատակն է՝ իմանալ հիմնական սահմանումները և դրանց նշանակությունը, որոնք անհրաժեշտ են ուսուցման տվյալները հասկանալու և մեկնաբանելու համար:

Կարողություն կիրառելու հիմնական մաթեմատիկական գործիքները տվյալների վիզուալիզացիայի, մշակման և վերլուծության համար:

  • Ուսուցման վերլուծության ներածություն

Նպատակն է՝ ծանոթանալ ուսանողների խորհրդատվության իրականացման նոր մոդելներին, մանկավարժական նոր մոդելների մշակման և վավերացման ուղղություններին: Ձևավորել «ինտուիցիա» ուսանողների ուսուցման ոճերի և ուսուցման նույնականացման նախասիրությունների մասին, որն օգնում է անհատականացնել ուսումնական գործընթացները:

Տեղեկացված լինել հնարավոր էթիկական խնդիրների վերաբերյալ:

  • Տվյալների վերլուծություն

Նպատակն է՝ ուսումնասիրել  օգտագործված տվյալների վերլուծության հնարավորթությունները:

Ուսումնասկիրել Python-ը որպես տվյալների հետ առնչվող գործիք:

Ուսումնասիրել տվյալների տեսակները:

Կատարել տվյալների որակի և տվյալների հավաքագրման ուսումնասիրություն:

Ուսումնասիրել տվյալների պատրաստման հիմունքները:

Ձեռք բերել տվյալների ուսումնասիրության, վերլուծության հմտություններ:

  • Հաշվետվություններ Moodle-ում

Նպատակն է՝ ծանոթանալ դասընթացի կառուցվածքին Moodle համակարգում:

Ձեռք բերել հմտություւներ Moodle համակարգում հաշվետվություններ կատարելու, բովանդակային տվյալներ ուսումնասիրելու, չմշակված տվյալներ ուսումնասիրելու համար:

  • Սոցիալական ցանցերի վերլուծություն

Նպատակն է՝ հասկանալ թվային, տարաժամանակյա ուսուցման միջավայրում ուսանողների ներգրավվածությունը: Գնահատել մարտահրավերները գիտակցելով թվային գործիքների անհրաժեշտությունը առցանց դասընթացներում ուսանողների գործունեությունը գնահատելու և դասակարգելու համար, գնահատելով անցումը ձայնի միջոցով հաղորդակցության ծավալի չափումից դեպի թվային տվյալների օգտագործում քննարկման ֆորումների և զրուցարանների վերլուծության համար:

Ստանալ պատկերացումներ գործնական ուսուցման վերլուծական գործիքների վերաբերյալ, որոնք փորձարկվել և կատարելագործվել են իրական աշխարհի հավելվածների միջոցով տարբեր կրթական միջավայրերում:

  • Իմաստաբանական վերլուծություն

Նպատակն է՝ հասկանալ իմաստային վերլուծության հայեցակարգը ուսուցման վերլուծության համատեքստում, բացահայտել իմաստային վերլուծության տարբեր մեթոդներն ու դրանց կիրառությունները կրթության մեջ: Կիրառել իմաստային վերլուծություն իրական աշխարհի կրթական տվյալների հիման վրա, օգտագործելով իմաստային վերլուծության արդյունքում ձեռք բերված պատկերացումները՝ ուսուցման և ուսուցման փորձը բարելավելու համար:

  • Վերջնական նախագիծ

Նախագծի շրջանակներում յուրաքանչյուր «թիմ» պատրաստում է սահիկաշար՝ մանրամասն «աշխատանքային պլան»-ի ակնարկով՝ ինչ հարթակ են նրանք օգտագործում, ինչ տվյալներ ունեն, ինչ կարելի է անել այդ տվյալների հետ, ինչպիսի վերլուծություններ կցանկանային օգտագործել ապագայում, ինչ տվյալներ են անհրաժեշտ և ինչպես կարող են սկսել հավաքել այդ տվյալները:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումը https://forms.gle/mPK9Hmj6nTYi7tfk6 մինչև՝ սույն թվականի հունվարի 31-ը ժամը՝ 17:30:

Մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Կից հավելվածում: