Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023թ․մարտի 29-ի թիվ 431-Ա/2 հրամանով երաշխավորվել է իրականացնելու մանկավարժի որակավորում չունեցող անձանց, մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի դասընթացի միջոցով, մանկավարժի հավաստագրում։
Պոլիտեխնիկը հրավիրում է բնագիտական (STEM) ոլորտի բարձրագույն կրթությամբ մասնագետներին վերապատրաստվել ՀԱՊՀ շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնում մանկավարժի հավաստագիր ստանալու նպատակով։
Դասընթացների տևողությունը երկու ամիս, 120 ակադեմիական ժամ, առկա և հիբրիդային եղանակով։ Հեռավոր շրջանների մասնակիցների համար ըստ անհրաժեշտության դասընթացի 80 տոկոսը կկազմակերպվի առցանց եղանակով։ Դասընթացի արժեքը՝ 180 000 ՀՀ դրամ։
Գրանցման հղումը՝ https://forms.gle/HMZ6jBmceKEknQW97