Առաջնորդվել օծյալ Տիրոջ պատվիրաններով. ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորանքը Սուրբ Ծննդյան տոնի առիթով

Առաջնորդվել  օծյալ Տիրոջ պատվիրաններով. ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորանքը Սուրբ Ծննդյան տոնի առիթով

Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհավորանքի ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի առիթով, մասնավորապես նշել.

«Սիրելի Քրիստոնեաներ,

Ամենայն անկեղծությամբ և սիրով շնորհավորում եմ Սուրբ ծննդի՝ Քրիստոսի հայտնության առթիվ:

Ծնվեց մի Փրկիչ, ով դարձավ օծյալ Տեր աշխարհասփյուռ քրիստոնեաների համար:

Քարոզը, որը իրականցում էր Քրիստոսը, նվիրված էր ամբողջ անձով, սրտով և հոգով Տեր Աստծուն ու սեփական անձի նման ընկերոջը սիրելուն, ատելությունից և հեշտասիրությունից ձեռնպահ մնալուն, ներելու կամք և ուժ ունենալուն:

Այս դժվարին ժամանակաշրջանում, միասնականության կամքն անհրաժեշտություն է, իսկ այն դրսևորելու նպատակով իբրև քրիստոնեա չափազանց կարևոր եմ համարում առաջնորդվել օծյալ Տիրոջ պատվիրաններով, լինել խաղաղ և հաշտ սեփական անձի ու շրջապատի նկատմամբ:

Թող Աստծո օրհնությունը և կամեցողությունը յուրաքանչյուրիդ ընտանիքից անպակաս լինի:

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»: