Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Իտալիայի Կիետի-Պեսկարա համալսարանում սովորելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Իտալիայի Կիետի-Պեսկարա համալսարանում սովորելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Իտալիայի Կիետի-Պեսկարա համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2023-2024 ուստարվա գարնանային կիսամյակում, հետևյալ մասնագիտություններով՝
• Տնտեսագիտություն և կառավարում
• Երկրի և մոլորակների երկրաբանական գիտություններ և տեխնոլոգիաներ
Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2024թ. հունվարի 10-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
• անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,

• ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/),

• անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում ՄԶ դեպարտամենտը կկազմակերպի անգլերենի քննությունը),

• մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը։

• Ակդեմիական տեղեկագիր (ՄՈԳ)
Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ ուսանողները:
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: