Պոլիտեխնիկի պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցն իրականացրել է տեղեկատվական այց դեպի արևելյան Գերմանիայի համալսարաններ

Պոլիտեխնիկի պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցն իրականացրել է տեղեկատվական այց դեպի արևելյան Գերմանիայի համալսարաններ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, կարևորելով միջազգային համագոր­ծակ­ցու­թյան անհրաժեշտությունը, մշտապես բարձր է գնահատել բոլոր միջազգային ծրագրերն ու համագործակցությունները, որոնց արդյունքում հաստատվել և շարունակվում են հաստատվել փոխանակային բազմաթիվ ծրագրեր:

Ծրագրերի շարքում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD): Համագործակցության շրջանակներում DAAD Թբիլիսիում տեղակայված տարածաշրջանային գրասենյակը հարավկովկասյան տարածաշրջանի համալսարանների ներկայացուցիչների համար իրականացրել է տեղեկատվական այց դեպի արևելյան Գերմանիայի համալսարաններ։ Հարավային Կովկասի 3 հանրպետությունների թվով 10 համալսարաները ներկայացված էին ռեկտորների կամ պրոռեկտորների մակարդակով։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացնում էր Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը: Նպատակն էր ակտիվ համագործակցության եզրեր սահմանել Արևելյան Գերմանիայի և Հարավային Կովկասի համալսարանների միջև, ինչը կհանգեցնի նոր կրթական և հետազատոկան համատեղ նախաձեռնությունների ստեղծմանը և կստեղծի ֆինանսական, կառավարչական և կամակերպչական հիմքեր վերջիններիս կայուն առաջմղման համար։ Աշխատանքային այցի յուրաքանչյուր օր պատվիրակության անդամներին հյուրընկալել են Արևելյան Գերմանիայի տեխնոլոգիական և կիրառական գիտությունների համալսարանները՝ մասնավորապես Էդելվալդի կայուն զարգացման համալսարանը։

Այցը մեկնարկեց DAAD գրասենյակում Գերմանական գործակալության ղեկավարի ողջույնով, որին հաջորդեց մասնակիցների հանդիպումը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի հետ։ Հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Բունդեսթագի անդամ Թաբեա Ռոսնան, քննարկվեցին Գերմանիայի և հարավ-կովկասյան երկրների միջև հնարավոր համագործակցությունները, որոնք կյանքի են կոչվել և որոնք նախատեսվում են իրականացվել նաև կրթական ոլորտում։

Այցը շարունակվեց Էբելվալդի կիրառական գիտությունների համալսարանում, որտեղ Շրջակա միջավայրի ֆակուլտետի դեկանի հետ ծավալվեցին քննարկումներ կայուն զարգացմանը ուղղված խնդիրների, հնարավորությունների վերաբերյալ, ինչը ՀԱՊՀ-ի համար առանցքային կարևորություն ունեցող հարցերից մեկն է կայուն զարգացման ռազմավարության ձևավորման, ինչպես նաև համայնքներում բնապահպանական արժեքների գիտակցության բարձրացման համատեքստում։ Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Գասինե Գրանդեն, այնուհետև Միկրո և նանո համակարգերի ամբիոնի ներկայացուցիչը և Մեքենաշինության ֆակուլտետի դեկանը: Ներկայացրին յուրաքանչյուրն իր ոլորտին առնչվող կրթական ծրագրերը, կրկնակի դիպլոմի շնորհմամբ իրականացվող անգլիալեզու ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև հետազոտական ծրագրերը և այն հետազոտական ուղղությունները, որոնց շրջանում կա հետաքրքվածություն։

Հաջորդ օրը մասնակիցները այցելեցին Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարան։ Համալսարանի ռեկտորը հանդես եկավ ողջույնի խոսքով և շեշտեց նմանատիպ հանդիպումների կազմակերպման կարևորությունը՝ համագործակցության շրջանակները ընդլայնելու տեսանկյունից, որից հետո Բիզնեսի կառավարման և տնտեսագիտության ամբիոնի ղեկավարը, Ֆիզիկական ճարտարագիտության և համակարգչային գիտությունների և Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետների դեկանները ներկայացրին միջազգային համագորրծակցությունները և դրանք ընդլայնելու իրենց միտումները ոչ միայն կրթական, այլ նաև հետազոտական ծրագրերի շրջանակներում։

Այցը շարունակվեց Յենայի Էռնսթ-Աբբեի կիրառական գիտությունների համալսարանում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի փոխնախագահը։ Այցի ընթացքում կազմակերպել էր մետչմարքինգ (matchmarking), որը իրենից ներկայացնում էր ինտենսիվ և ինտերակտիվ շփումներ՝ գտնելու կրթական, հետազոտական ծրագրերի, ինչպես նաև համալասարանի ռազմավարության և հայեցակարգի շրջանակներում առավելագույնս համապատասխանող համալսարանների ներկայացուցիչներին և առանձնազրույցի միջոցով հաստատել նոր կապեր և հարթել համագործակցության նոր ուղիներ։ Նպատակն էր գտնել սկզբնական ելակետեր, որոնք կխորանան ավելի երկար անհատական ​​քննարկումների ժամանակ: Սա հիմք է ստեղծում հետագա համագործակցության համաձայնագրերի համար՝ ակտիվացնելու ուսանողների, ուսուցիչների, հետազոտողների և գաղափարների փոխանակումը Գերմանիայի և Հարավային Կովկասի երկրների միջև: Մետչմարքինգը ամենաարդյունավետ միջոցն է՝ գտնելու, հանդիպելու և զրուցելու նոր գործընկերների հետ կարճ, անհատական զրույցներով։

Այցը եզրափակվեց Մագդեբուրգի կիրառական գիտությունների համալսարոնւմ, որը մեկնարկեց համալսարանի ռեկտորի ողջույնի խոսքով։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Միջազգային ձեռներեցություն և նորարարություն» մագիստրոսական ծրագիրը, որը կազմվել էր գերմանական Հորդանյան համալսարանի հետ համագործակցության արդյունքում։ Ճարտարագիտության և արդյունաբերական դիզայնի բաժնի ներկայացուցիչները ներկայացրին 3D դիզայն և թվային մեդիա կրթական ծրագիրը և շեշտեցին դրա ակտուալությունը մեր օրերում։ Ջրի, շրջակա միջավայրի, շինարարության, անվտանգության վարչության պրոֆեսորները խոսեցին իրենց «Էկոլոգիական ճարտարագիտություն» կրթական ծրագրի վերաբերյալ, նշեցին ծրագրի առավելությունները, բովանդակությունը և հետագա զարգացման միտումները։

Վերոնշյալ հանդիպումներրը Արևելյան Գերմանիայի և Հարավային Կովկասի երկրների տեխնիկական ուղղվածությանը հարող համալսարանների ներկայացուցիչների հետ, իրենց կրթական և հետազոտական ծրագրերի, ինչպես նաև ռազմավարական նպատակների ու զարգացման հայեցակարգերով ուղղակիորեն հարում են ՀԱՊՀ-ի հիմքային ծրագրերին և ֆունդամենտալ արժեքներին։ Նմանատիպ հանդիպումները առանցքային դեր ունեն համալսարանի միջազգայնացման և համագործակցության եզրերը ընդլայնելու հարցում և շնորհիվ նմանատիպ հանդիպումների կարելի է իրակացնել մտքերի, գաղափարների և փորձառու անձանակազմի փոխանակման ծրագրեր, որոնք դրականորեն կանդրադառնան կրթական հաստատության, ինչպես նաև տարածաշրջանի կայուն զարգացման վրա։