Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Իտալիայի Կիետի-Պեսկարա համալսարանում սովորելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ՝ Իտալիայի Կիետի-Պեսկարա համալսարանում սովորելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Իտալիայի Կիետի-Պեսկարա համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ ուսանողների շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ  ուսանողները հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսումնառությունը վերոնշյալ համալսարանում 2023-2024 ուստարվա գարնանային կիսամյակում, հետևյալ մասնագիտություններով՝

  • Տնտեսագիտություն և կառավարում
  • Երկրի և մոլորակների երկրաբանական գիտություններ և տեխնոլոգիաներ

Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև 2024թ. հունվարի 10-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,

 

 

  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում ՄԶ դեպարտամենտը կկազմակերպի անգլերենի քննությունը),

 

  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը։

 

  • Ակդեմիական տեղեկագիր (ՄՈԳ)

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ ուսանողները:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: