ՀԱՊՀ Երևանի քոլեջի 2023/2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսանողական նպաստի ձևով բուհի կողմից մասնակի փոխհատուցում (զեղչ) տրամադրելու մասին:

ՀԱՊՀ Երևանի քոլեջի 2023/2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսանողական նպաստի ձևով բուհի կողմից մասնակի փոխհատուցում (զեղչ) տրամադրելու մասին:

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 4-ի թիվ 1784-Ն որոշման 19-րդ և 20-րդ կետերի, ՀԱՊՀ Երևանի
քոլեջի 2023/2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսանողական նպաստի ձևով բուհի կողմից մասնակի փոխհատուցման (զեղչ) դիմումներն ընդունվում են մինչև 2024թ. հունվարի 29-ը ներառյալ:

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1. Տեղեկանք բնակության վայրից ընտանիքի կազմի մասին
2. Ուսանողի ծննդյան վկայականի և/կամ անձնագրի պատճենը
3. Զեղչի տարակարգը հաստատող փաստատթղթեր
Դիմումները ներկայացնել ՀԱՊՀ Երևանի քոլեջ, 17-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, 203 սենյակ

2023/2024 ուսումնական տարում 2-րդ կիսամյակի վճարովի ուսուցման համակարգում նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների  ուսման վարձն ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման տարակարգեր

 

Կետ Տարակարգեր Զեղչման չափը,  %
1 Սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին 30
2 Միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին 50
3 Երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին 30
4 Վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին 30
5 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին 30
6 Հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա- ուսանողներին 30
7 Մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին 50
8 Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին 40
9 Սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին 20
10 ՀԱՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված չորս և ավելի կիսամյակ անընդմեջ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին  

35

 

11 ՀԱՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ՀԱՊՀ-ի աշխատակից ուսանողներին, ովքեր ունեն 3-5 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ (Գիտական խորհրդի որոշմամբ բացառիկ դեպքերում նաև մինչև 3 տարի աշխատանքային ստաժի դեպքում) 30
12 ՀԱՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ՀԱՊՀ-ի աշխատակից ուսանողներին, ովքեր ունեն 5 տարուց ավելի անընդմեջ աշխատանքային ստաժ 50
13 ՀԱՊՀ  գիտական խորհրդի որոշմամբ ՀԱՊՀ-ի աշխատակիցների երեխա (թոռներ) ուսանողներին, ովքեր ունեն 5-15 տարի անընդմեջ աշխատանքային ստաժ (Գիտական խորհրդի որոշմամբ բացառիկ դեպքերում նաև մինչև 5 տարի աշխատանքային ստաժի դեպքում) 30
14 ՀԱՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ՀԱՊՀ-ի աշխատակիցների երեխա (թոռներ) ուսանողներին, ովքեր ունեն 15 տարուց ավելի անընդմեջ աշխատանքային ստաժ 60
15 ՀԱՊՀ գիտական խորհրդի որոշմամբ այլ տարակարգերի ուսանողներին 20-ի ց    մ ի ն չ և   50%