Միչիգանի համալսարանում գտնվող Վայզեր (WCEE) Եվրոպայի և Եվրասիայի կենտրոնը հրավիրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին և արվեստագետներին մասնակցելու մասնագիտական աճին և զարգացմանն ուղղված Վայզեր կենտրոնի կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրին:
Ռոնալդ և Էյլին Վայզեր Եվրոպայի և Եվրասիայի կենտրոնը իր գործունեությունը սկսել է ծավալել 2008 թվականից Սլովկիայում և հիմնադրման օրից ի վեր աջակցում է պրոֆեսորադասախոսական կազմի կողմից իրականացվող հետազոտություններին, դասավանդմանը և համագործակցությանը՝ տարածաշրջանների հաստատությունների, մշակույթների և պատմության ուսումնասիրման ոլորտներում:
Մրցույթի շրջանակներում դիմումատուները պետք է առաջարկեն հետազոտական կամ դասավանդման ցանկացած ոլորտում իրականացվող հետազոտական նախագիծ՝ Միչիգանի համալսարանում իրենց գործընկեր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցչի հետ համատեղ իրականացնելու նպատակով: Ծրագրով հետաքրքված անձինք պետք է ունենան նաև բանավոր և գրավոր անգլերենի գերազանց իմացություն, և վերջինիս մասին հավաստող փաստաթուղթը ստուգվելու է քննական կենտրոնի արխիվային բազայի տվյալների հիման վրա:
Կրթաթոշակը ֆինանսավորում է 2-ից 3 ամիս տևողությամբ հետազոտական այցը Միչիգանի համալսարան, որը ներառում է երկկողմանի ավիատոմսի, կեցության, առողջական ապահովագրության և օրապահիկի ծախսերը: Հետազոտական այցը Միչիգանի համալսարան նախատեսված է իրականացնել 2024 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր կամ 2025 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին և վերջինիս համար Վայզեր կենտրոնը կհատկացնի 4-6 մրցանակ:
Ծրագրով հետաքրքված պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները պետք է մինչև 2024 թվականի հունվարի 15-ը ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն (CV)
- Դոկտորական դիպլոմ կամ գիտական աստիճանը հաստատող փաստաթուղթ
- Անձնագրի գլխավոր էջ
- Երկու էջի սահմանում նամակ, որը նկարագրում է հետազոտական նախագիծը՝ նախատեսված իրականացնել Միչիգանի համալսարանում, և թե ինչպես հետազոտական ծրագիրը դրականորեն կանդրադառնա ձեր տարածաշրջանի և կրթական հաստատության վրա
- Հրավեր-նամակ Միչիգանի համալսարանի գործընկերոջ կողմից, ում հետ իրականացվելու է հետազոտությունը
- Երաշխավորագիր համալսարանի ռեկտորի կամ ստորաբաժանման ղեկավարի անունից
- TOEFL քննական արդյունքների հավաստագիր (եթե քննությունը տեղի է ունեցել վերջին երեք տարվա ընթացքում)