Հոբելյանական Պոլիտեխնիկ. հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին

Հոբելյանական Պոլիտեխնիկ. հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին

Պոլիտեխնիկի հոբելյանական տարվա ծրագրերի շարքից ևս մեկ հիշարժան ակնթարթ:

Երևանի քաղաքապետ, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի, համալսարանի բարերարների, հատուկ հյուրերի մասնակցությամբ մարվել է հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին՝ 500 օրինակով:

Ծրարի վրա պատկերված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով, նաև Պոլիտեխնիկի հիմնադրման 90-ամյակին նվիրված լոգոտիպը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2008 թվականին թողարկված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակը» թեմային նվիրված նամականիշ: