Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 2023թվականի UI GreenMetric World University Rankings-ում ճանաչվել և ընդգրկվել է աշխարհի ամենակայուն համալսարանների վարկանիշային աղյուսակում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 2023թվականի UI GreenMetric World University Rankings-ում ճանաչվել և ընդգրկվել է աշխարհի ամենակայուն համալսարանների վարկանիշային աղյուսակում

Պոլիտեխնիկը 2023թվականի UI GreenMetric World University Rankings-ում ճանաչվել և ընդգրկվել է աշխարհի ամենակայուն համալսարանների վարկանիշային աղյուսակում։

Առաջին տարին մասնակցելով վարկանիշավորմանը, ՀԱՊՀ-ն 84 երկրից վարկանիշավորված 1200-ի հասնող համալսարանների ցանկում զբաղեցրել է 938-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանից վարկանիշային աղյուսակում հայտնված համալսարանների ցանկում 2-րդն է։

Վարկանիշավորման առանձին կշիռներով ազգային մակարդակում Պոլիտեխնիկը բացարձակ առաջատար է ենթակառուցվածքներ և պայմաններ, էներգիա և կլիմայի փոփոխություն կատեգորիաներում:

Պոլիտեխնիկը հատուկ ուշադրություն է դարձնում կանաչ և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալների մեծացմանը` կրթական հաստատության կարիքների իքնաբավության բարձրացման նպատակով։ ՀԱՊՀ ենթակառուցվածքներն ու միջավայրը օր օրի բարեփոխում է` կայուն, կանաչ, ներառական սկզբունքներից ելնելով։