Աշխատաժողով Մարի Սկլոդովսկա-Կյուրի կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում

Աշխատաժողով Մարի Սկլոդովսկա-Կյուրի կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում

Ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը՝ 15:00-ին ՀԱՊՀ-ի 5-րդ մասնաշենքի Թվային տեխնոլոգիաների ուսումնահետազոտական կենտրոնում (5307 լսարան) տեղի կունենա Մարի Սկլոդովսկա-Կյուրի կարողությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ աշխատաժողով, որի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում, նոր առաջարկների և գաղափարների քննարկում՝ ծրագրերին ՀԱՊՀ-ի մասնակցությունը իրատեսական դարձնելու նպատակով: Աշխատաժողովին կարող են մասնակցել բոլոր շահառուները և հետաքրքրված անձիք: Մարի Սկլոդովսկա-Կյուրի կարողությունների զարգացման ծրագրերը աջակցում են ողջ աշխարհի հետազոտողներին՝ նրանց կարիերայի բոլոր փուլերում և բոլոր գիտակարգերում: Դրանք նաև օգուտ են բերում հաստատություններին՝ աջակցելով գերազանց դոկտորական ու հետդոկտորական ծրագրերին և համագործակցային հետազոտություններին ու նորարարական ծրագրերին, խթանելով դրանց գլոբալ գրավչությունն ու տեսանելիությունը, նպաստելով ներառյալ խոշոր ընկերությունների և ՓՄՁ-ների հետ ակադեմիական շրջանակներից դուրս համագործակցությանը: 2021-2027թթ. Մարի Սկլոդովսկա-Կյուրի կարողությունների զարգացման ծրագրերը խիստ ուշադրություն են դարձնելու միջոլորտային համագործակցությանը (հատկապես ակադեմիական շրջանակների և բիզնեսի միջև) և խթանելու է Եվրոպական կանաչ գործարքին համահունչ կայուն վարքագիծը, հետազոտական գործունեությունը և կառավարումը: Մարի Սկլոդովսկա-Կյուրի կարողությունների զարգացման ծրագրերին մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք ուսումնասիրել Մարի Սկլոդովսկա-Կյուրի https://marie-sklodowska-curie-actions.ec.europa.eu/ ծրագրերին: