Աշխատաժողով «Էրազմուս+» Ժան Մոնե կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում

Աշխատաժողով «Էրազմուս+» Ժան Մոնե կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում

Ս.թ. դեկտեմբերի 19-ին ժամը՝ 15:00-ին ՀԱՊՀ-ի 5-րդ մասնաշենքի Թվային տեխնոլոգիաների ուսումնահետազոտական կենտրոնում (5307 լսարան) տեղի կունենա «Էրազմուս+» Ժան Մոնե կարողությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ աշխատաժողով, որի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում, նոր առաջարկների և գաղափարների քննարկում՝ ծրագրերին ՀԱՊՀ-ի մասնակցությունը իրատեսական դարձնելու նպատակով: Աշխատաժողովին կարող են մասնակցել բոլոր շահառուները և հետաքրքրված անձիք: «Էրազմուս+» Ժան Մոնե կարողությունների զարգացման ծրագրերը ուղղված են խթանելու դասավանդումն ու հետազոտությունը Եվրոպական Միության ուսումնասիրությունների ոլորտում: Ծրագրերը նաև միտված են նպաստելու երկխոսությանը ակադեմիական աշխարհի և քաղաքականություն մշակողների միջև, մասնավորապես` նպատակ ունենալով ընդլայնել ԵՄ քաղաքականության կառավարումը: Ծրագրերին մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք ուսումնասիրել` Ժան Մոնե https://erasmusplus.am/jean-monnet-activities/?lang=hy ծրագրերը: