Պոլիտեխնիկի պատվիրակությունը Լեհաստանում մանակցել է Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին

Պոլիտեխնիկի պատվիրակությունը Լեհաստանում մանակցել է Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը Լեհաստանի Կրակովի Յեգալոնիան համալասարանում մասնակցել է Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին:

Հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները քննարկել են ուսումնական ծրագրերը, դրանց մշակման չափորոշիչները, մասնագիտական որակավորման մարտահրավերները, կրկնակի կամ համատեղ իրականացվող գիտական աստիճանների վերաբերյալ կանոնակարգերը:

Կազմակերպվել է առանձին քննարկումներ՝ հասկանալու ծրագրի շրջանակներում սպասվող հետագա գործողությունները, ծրագրի կանխատեսվող արդյունքները, և յուրաքանչյուրի կողմից կատարվող ներդրումը՝ ծրագրի արդյունավետ իրականացման գործընթացում։

Էրազմուս+ T-GREEN ծրագիրը մագիստրոսական կրթության բարեփոխումներին միտված ծրագիր է, որի հիմնական նպատակը «կանաչ կրթության» քաղաքականության սկզբունքներն ու կառուցակարգերը մագիստրոսական ծրագրերում արտացոլումը և իրականացումն է, դեպի ապագային միտված, ‹‹կանաչ›› և միջառարկայական ուսումնական ծրագրերի կենսագործումը՝ խթանելով ուսանողների ակադեմիական շարժունությունը, մշակելով համատեղ և կրկնակի որակավորում շնորհող կրթական ծրագրեր։

Ծրագրի ընդհանուր նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։