ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի ասիստենտներ, տ.գ.թ. Լիանա Վարդանյանը և Մարիամ Սաղաթելյանը մասնակցել են ՉԺՀ կառավարության կողմից կազմակերպված Նինգբոյի Պոլիտեխնիկական համալսարանում անցկացվող «Ասիական տարածաշրջանի երկրների համար էլեկտրամեխանիկական սպասարկում» խորագրով սեմինարին:
Նինգբոյի Պոլիտեխնիկը հանդիսանում է միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատություն, որն ապահովում է տեխնիկական, և ոչ միայն, կրթությամբ բարձր որակավորման մասնագետների պատրաստում:
Այն հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ համագործակցում է մի շարք երկրների կրթական առաջատար հաստատությունների հետ, ապահովելով ուսանողների և աշխատակիցների անընդհատ շարժը փորձի փոխանակման նպատակով:
Սեմինարի նպատակն էր ծանոթացնել Չինաստանի պատմության և մշակույթի հետ, որոնք սերտորեն կապված են կրթական ոլորտի հետ, էլեկտրամեխանիկական սարքերի սպասարկման և սարքավորումների աշխատանքի նրբություններին, ինչպես նաև դրանց ծրագրավորման հիմնական սկզբունքներին:
Աշխատանքի պլանը ներառում էր ծանոթություն Չինաստանի պատմության և մշակույթի հետ, ծանոթություն միջին մասնագիտական կրթական ծրագրերի հետ, ծանոթություն CNC սարքերի աշխատանքի հետ, PLS ծրագրավորում, այցելություն տարբեր գործարաններ, ինստիտուտներ ու ընկերություններ: