«Մաքուր էներգիայի և կլիմայի գործողությունների հեքեթոնին» Պոլիտեխնիկի SmarTech թիմն արժանացել է պատվավոր առաջին մրցանակի

«Մաքուր էներգիայի և կլիմայի գործողությունների հեքեթոնին» Պոլիտեխնիկի SmarTech թիմն արժանացել է պատվավոր առաջին մրցանակի

«Էներգետիկ Շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված «ՄԱՔՈւՐ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» հեքեթոնի հաղթող է ճանաչվել Պոլիտեխնիկի SmarTech անվամբ թիմի կողմից ներկայացված նախագիծը, իսկ լավագույն 3-րդ տեղ է ճանաչվել արդեն Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղը ներկայացնող GreenIT անվամբ թիմի նախագիծը:

Հաղթող նախագիծը ներկայացնում էր աղբահանության մշտադիտարկաման մի ծրագիր, որի կիրառմամբ քաղաքը կարող է ունենալ հստակ գործիքակազմ աղբահանության աշխատանքները կանոնակարգելու, վիճակագրական տվյալներ հավաքագրելու, էկոլոգիական և բնապահպանական տեսանկյունից մի շարք խնդիրներ լուծելու նպատակով։

Էներգետիկական տեսանկյունից ծրագրում առկա հատուկ մշակված ալգորիթմների միջոցով ձևավորվում է ավելի արդյունավետ աղբահանության մեխանիզմ, կրճատելով աղբատար մեքենաների համար օգտագործվող վառելիքը` նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակները։

Հեքեթոնի թեմայի թիրախն էր էներգետիկայի բնագավառում Գյումրու առջև ծառացած խնդիրները:

Հաղթող թիմերին շնորհավորել է Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը կարճ ժամանակում առաջադեմ հաղթական նախագծեր մշակելու համար:

Միջոցառումը կազմակերպվել էր USAID Armenia-ի և Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund – R2E2 հիմնադրամի կողմից: