ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի նախապատրաստական դասընթացների ավարտական քննություններից առավել բարձր միավորներ ստացած աշակերտները ՀԱՊՀ Գիտական խորհրդի կողմից սահմանած տեղերի սահմանում առանց ընդունելության քննությունների հրամանագրվելու են Երևանի ավագ դպրոցի 10-րդ դասարան, իսկ շեմը չհաղթահարած նախապատրաստական դասընթացների մասնակիցները ընդհանուր հիմունքներով կարող են մասնակցել ընդունելությանը:
Դպրոցը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա, ֆիզիկա և կերպարվեստ առարկաներից:
Նախապատրաստական դասընթացի նպատակն է հիմնական դպրոցների ավարտական` 9-րդ դասարանների աշակերտներին ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի ընդունելությանը նախապատրաստելը, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար հիմքերի ստեղծումը:
Դասընթացները կազմակերպում և անցկացվում են փոքր խմբերով, իսկ ուսումնական տարվա ընթացքում ունկնդիրները պարբերաբար մասնակցում են ընթացիկ ստուգումների, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս ունկնդիրների ծնողներին՝ հետևելու իրենց երեխաների պատրաստվածությանը: