Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի առաջին, դպրոցական փուլը:
Ավագ դպրոցի` 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի 164 աշակերտ մրցեցին «Մաթեմատիկա» առարկայից:
Դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանի խոսքով, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ակնկալիքները շատ մեծ են: Մասնակիցներ կան բոլոր բնագիտական առարկաներից։
«Դպրոցական hաջորդ օլիմպիադաները աստղագիտություն, ֆիզիկա, աշխարհագրություն և այլ առարկաներից են, որից հետո պարզ կլինի, թե Պոլիտեխնիկի Ավագ դպրոցից քանի աշակերտ կանցնի հաջորդ փուլ»,- նշեց Նելլի Համբարձումյանը:
Լինելով տեխնիկական բուհի ստորաբաժանումներից մեկը և ունենալով ֆիզիկամաթեմատիկական թեքում` ՀԱՊՀ Ավագ դպրոցում առանձնակի ուշադրություն է դարձվում ֆիզիկայի, մաթեմատիկայի և աստղագիտության օլիմպիադաներին:
Հաջողություն մաղթենք մեր աշակերտներին և հուսանք, որ այս տարի ևս ՀԱՊՀ Ավագ դպրոցի աշակերտները կգրանցեն բարձր ցուցանիշներ։