ՀԱՊՀ ավագ դպրոցը հայտարարում է «Մ3 – Մաթեմատիկայի Մրցույթ Մարաթոն»-ի մեկնարկը նախապատրաստական դասընթացի մասնակիցների համար

ՀԱՊՀ ավագ դպրոցը հայտարարում է «Մ3 – Մաթեմատիկայի Մրցույթ Մարաթոն»-ի մեկնարկը նախապատրաստական դասընթացի մասնակիցների համար

Նպատակն է է՛լ ավելի հարստացնել ու խորացնել նախապատրաստական դասընթացի աշակերտների մաթեմատիկական գիտելիքները:

Մրցույթ-մարաթոնին մասնակցող աշակերտներին ուսումնական տարվա ընթացքում կտրվի 10 առաջադրանք: Առաջադրանքները հրապարակվելու են յուրաքանչյուր ամսի 10-ին, որոնք անրաժեշտ է կատարել ու ներկայացնել ընդունարան կամ ուսուցչին մինչև հաջորդ ամսվա 10-ը:

Գնահատականները հրապարակվելու են աղյուսակի տեսքով հաջորդ ամսվա առաջադրանքների հետ միասին՝ յուրաքանչյուր ամսի 10-ին:

Վաստակած միավորների տարեկան գումարով էլ որոշվելու է աշակերտի գրաված տեղը:

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

Դե ինչ՝ Մաթեմատիկայի Մրցույթ Մարաթոնը նախատեսված նախապատրաստական դասընթացի մասնակիցների համար համարում ենք բացված:

Փուլ 1 – նոյեմբերի10-ից դեկտեմբերի 10-ը:

Իսկ առաջին փուլի առաջադրանքները կգտնեք հետևյալ հղմամբ: