Armenian Code Academy-ն կազմակերպում է Բարձրագույն մաթեմատիկայի օլիմպիադա տեխնոլոգիական գործընկեր ընկերությունների հետ համատեղ

Armenian Code Academy-ն կազմակերպում է Բարձրագույն մաթեմատիկայի օլիմպիադա տեխնոլոգիական գործընկեր ընկերությունների հետ համատեղ

Հոկտեմբերին առաջին անգամ Հայաստանում տեղի է ունենալու Բարձրագույն Մաթեմատիկայի
Օլիմպիադա։ Միջոցառումը կանցկացվի երկու փուլով։
Առաջին` առցանց։ Բոլոր մասնակիցները կստանան անվճար մասնագիտական խորհրդատվություն, լավ
արդյունք ցուցաբերած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։
Երկրորդ՝ առկա։ Մասնակիցները կմասնակցեն հարցազրույցների լավագույն տեխնոլոգիական
կազմակերպություններում ( ալգորիթմիկ թրեյդինգ, ծրագրային ինժեներիա, մեքենայական ուսուցում):
Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցը կստանա 1.000.000 դրամ դրամական մրցանակ, սակայն
կլինեն նաև այլ մրցանակներ՝ տարբեր անվանականարգերում։ Օլիմպիադային կարող են մասնակցել ներկա
պահին համալսարանների վերջին կուրսերի ուսանողները (բակալավրիատ, մագիստրատուրա,
ասպիրանտուրա), ինչպես նաև վերջին երեք տարում բակալավրիատի կամ մագիստրոսի աստիճան ստացած
շրջանավարտները։ Գրանցվելու համար պետք է անցնել սույն հղումով։