Հարգելի ՀԱՊՀ ուսանողներ և շրջանավարտներ,
Դուք հրավիրված եք դիմելու «Երիտասարդ մասնագետներն էներգետիկայում» ծրագրին, որը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) կողմից: Մասնագիտական ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի էներգետիկայի բնագավառի նոր սերնդի մասնագետների կայացմանը, և խթանել ոլորտում կանանց ու երիտասարդների ներառականությունը։
Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի III-IV կուրսերում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ուսանող, կամ 2021-2023թթ. ավարտած շրջանավարտների համար: Այն հնարավորություն կտա մասնակիցներին 2023թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձեռք բերել Հայաստանի էներգետիկայի բնագավառում աշխատելու փորձառություն, դյուրացնել համալսարանից աշխատանքային միջավայր նրանց անցումը։
Օրական 4-8 ժամ միջին ծանրաբեռնվածությամբ 3-ամսյա վճարովի մասնագիտական ծրագիրը նախատեսված է 2 մասնակիցների համար, որոնք հնարավորություն կստանան՝
• Հետազոտել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի նախագծերի ֆինանսավորման նորարարական մեխանիզմներն ու միջազգային լավագույն փորձը,
• Մասնակցել շենքերի էներգաարդյունավետության գնահատմանը և բարձր սպառում ունեցող շենքերի բացահայտմանը՝ էներգաարդյունավետ բարեփոխումներ առաջարկելու նպատակով,
• Վերլուծել էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տվյալները ու այլ միտումները՝ աջակցելու էներգետիկայի բնագավառի նախագծերի մշտադիտարկման, գնահատման և հաշվետվողականության գործընթացներին, ինչպես նաև համադրել դրանք Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից կատարված ուսումնասիրությունների հետ,
• Ուսումնասիրել էներգիայի տարածաշրջանային առևտրի ազդեցությունը շուկայի ազատականացման վրա և հնարավոր օգուտները Հայաստանի էներգետիկայի բնագավառի համար,
• Ստեղծել էլեկտրաէներգիայի շուկայի սիմուլյացիոն մոդելներ՝ վերլուծելու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի զարգացման ներուժը, ներառյալ վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրումը,
• Իրականացնել իրենց նախագծերի և հետազոտությունների տեխնիկական պրեզենտացիաներ՝ այդպիսով խրախուսելով հանրային խոսքի և ներկայացման հմտությունների զարգացումը,
• Ձեռք բերել գործնական գիտելիքներ՝ այցելելով էներգետիկ ենթակառուցվածքներ,
• Ստանալ խորհրդատվություն մասնագիտական զարգացման և Հայաստանի էներգետիկայի բնագավառ մուտք գործելու հնարավորությունների վերաբերյալ,
• Մասնակցել էներգետիկայի բնագավառի բազմաթիվ թրեյնինգների:
Թեկնածուներն իրենց հայտերը կարող են ներկայացնել այս հղումով մինչև 2023թ. սեպտեմբերի 7-ը, 17։00:Դիմումների ուսումնասիրությունից հետո ընտրված թեկնածուների հետ կանցկացվեն հարցազրույցներ: Ընտրվելուց հետո մասնակիցներին կներկայացվեն ծրագրի բոլոր մանրամասները:
Ծրագիրը կիրականացվի Հայաստանի էներգետիկ անվտանգության գրասենյակում, որը գտնվում է Երևանի կենտրոնում։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը խրախուսում է իգական սեռի ներկայացուցիչների դիմումները:
Հարցեր ունենալու դեպքում, գրեք [email protected] էլ. հասցեով կամ մասնակցեք սեպտեմբերի 5-ին ՀԱՊՀ-ում կայանալիք հանդիպմանը (մանրամասները կհրապարակվեն ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջում)։
Հարգանքով,
Subject: “Young Professionals in Energy” Program, October – December 2023
Dear NPUA students and recent alumni,
You are invited to apply for the “Young Professionals in Energy” program co-organized by the United States Agency for International Development (USAID)’s Energy Secure Armenia Activity and the National Polytechnic University of Armenia Foundation (NPUA)! The professional program aims to prepare the next generation of energy specialists in Armenia and promote the inclusion of women and youth in the energy sector.
The program is designed for III-IV-year bachelor’s, master’s students, Ph.D. candidates, and recent graduates (2021-2023) of NPUA, allowing to gain practical experience working in Armenia’s energy sector from October-December 2023 supporting transition from university to real-world settings.
Two paid positions with 4-8 hours of average-load are available for a 3-month term, ensure opportunities to:
• Research innovative financing mechanisms and international best practices for energy efficiency and renewable energy projects;
• Support energy performance assessment and identification of energy-intensive buildings to propose energy efficiency improvements;
• Analyze energy generation and consumption data and other trends to support monitoring, evaluation and reporting processes of energy projects and inform studies produced by Energy Secure Armenia;
• Study the impact of regional energy trade on market liberalization and the potential benefits for Armenia’s energy sector;
• Create power market simulation models to analyze potential for wholesale electricity market development, including integration of renewable energy sources;
• Give technical presentations on their projects or research, thus encouraging the development of public speaking and presentation skills;
• Gain hands-on experience by visiting energy infrastructure facilities;
• Receive advice on professional development and entry into Armenia’s energy sector; and
• Participate in several trainings on energy sector topics.
Relevant candidates must submit an application at this link by 17:00 at September 7, 2023. Upon application review, selected candidates will be interviewed for selection. After selection, the shortlisted candidates will participate in a pre-orientation. The professional program will take place in Energy Secure Armenia’s office in central Yerevan.
Energy Secure Armenia encourages female candidates to apply.
In case you have any questions, please email [email protected] or join us in person at a meeting on September 5 at NPUA (details to be published on Student Council page)․
Kind regards,