Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Մարի Սկլոդովսկա-Կյուրիի կրթաթոշակային ծրագիր երիտասարդ կանանց համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Մարի Սկլոդովսկա-Կյուրիի կրթաթոշակային ծրագիր երիտասարդ կանանց համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), կանանց ներգրավվածությունը և կարիերայի զարգացումը միջուկային էներգետիկայի ոլորտին առնվչող ճյուղերում խրախուսելու համար, հայտարարում է կրթաթոշակային ծրագրի կամ պրակտիկայի հնարավորության մրցույթ՝ միջուկային էներգետիկայի ոլորտի մագիստրոսների համար:

Ընտրված ուսանողներին կշնորհվի մինչև 20,000 եվրո կրթաթոշակ՝ աշխարհի հավատարմագրված տարբեր համալսարաններում մագիստրոսական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև տարեկան մինչև 20.000 եվրո՝ կեցության ծախսերի համար։ Ուսումն ավարտելուց հետո ուսանողներին հնարավորություն է տրվում նաև մինչև 12 ամիս անցնել պրակտիկա՝ ՄԱԳԱՏԷ-ի օժանդակությամբ, մասնակցել տարբեր կրթական, մասնագիտական և ցանցային միջոցառումների:

Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել ՄԱԳԱՏԷ-ի անդամ հանդիսացող երկրների իգական սեռի ուսանողները, ովքեր դիմելու պահին հանդիսանում են հավատարմագրված համալսարանի մագիստրոսական ծրագրի ուսանող (նախապատվությունը կտրվի միջինից բարձր ակադեմիական առաջադիմություն ունեցող դիմորդներին` 75% կամ ավելի ՄՈԳ):

Հայտերի ընդունման առցանց հարթակը բաց կլինի մինչև  սույն թվականի սեպտեմբերի 30-ը։ Կրթաթոշակին դիմելու կարգը, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի են այստեղ:

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ՄԱԳԱՏԷ կրթաթոշակային ծրագրի էջ:

Լրացուցչ հարցերի դեպում կարող եք ուղարկել էլ. փոստ՝ հետևյալ հասցեին. [email protected]: