«Մայիսյան հերոսամարտեր, մայիսյան հաղթանակներ». տոնական միջոցառում Պոլիտեխնիկի Քոլեջում

«Մայիսյան հերոսամարտեր, մայիսյան հաղթանակներ». տոնական միջոցառում Պոլիտեխնիկի Քոլեջում

ՀԱՊՀ քոլեջի ատաջին կուրսի ուսանողները «Հայոց պատմություն» առարկայի դասախոս Ռուզաննա Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին «Մայիսյան հերոսամարտեր, մայիսյան հաղթանակներ» խորագրով միջոցառում։

Միջոցառման ընթացքում ուսանողները պատմական ակնարկի տեսքով անդրադարձել են Սարդարապատի, Բաշ֊Ապարանի հերոսամարտերին, ապա նաև Հայրենական Մեծ Պատերազմին ու Արցախյան պատերազմներին։

Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, դհոլի կատարումներ։ Ներկայացվեց նաև փոքրիկ բեմադրություն` հայ զինվորի զգացումների, ապրումների մասին` համեմված ազգային երգ ու պարով։
Այս միջոցառումը ևս մեկ վկայությունն էր այն մասին, որ նորօրյա սերունդը կարող է և պետք է անի ավելին` հայոց հաղթանակների վերակերտման համար։