Սոթքի ոսկու հանքի ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատակիցները Պոլիտեխնիկում ավարտել են վերապատրաստման դասընթացը

Սոթքի ոսկու հանքի ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատակիցները Պոլիտեխնիկում ավարտել են վերապատրաստման դասընթացը

Պոլիտեխնիկի և «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն իրականացվեց Սոթքի ոսկու հանքի ինժեներատեխնիկական անձնակազմի թվով 10 աշխատակիցների մասնագիտական դասընթացի վերապատրաստում՝ «Հանքաքարային հանքավայրերի ստորգետնյա մշակում»: Առարկան, ընդհանուր ծավալով 72 ժամ, դասավանդել են «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Ա.Հ. Հովհանիսյանը և դոցենտ, տ.գ.թ. Հ.Հ. Ալավերդյանը: Դասընթացի ավարտին հանձնվեց համապատասխան վկայագրեր: