Պոլիտեխնիկի Լեռնամետուլգիայի և քիմիական տեխնոլոգաների ինստիտուտի Ընդհանուր քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոնը ապրիլի 3-ից կազմակերպում է անվճար պարապմունքներ Հայաստանի բուհեր ընդունվող աբիտուրիենտների համար «Քիմիա»-ի առարկայական ծրագրով:
Պարապմունքները կանցկացնեն ամբիոնի բազմափորձ դասախոսները: Ծրագրի ղեկավարն է քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս.Անտոնյանը
Անվճար պարապմունքներին մասնակցելու համար զանգահարել՝ +374 91 206787