Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի կունենա Ջրի համաշխարային օրվան նվիրված ֆորում

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի կունենա Ջրի համաշխարային օրվան  նվիրված ֆորում

Ս.թ. մարտի 23ին՝ ժամը 15:00, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) 2-րդ մասնաշենքի ճեմասրահում տեղի կունենա Ջրի համաշխարային օրվան նվիրված ֆորում:

Մարտի 22-ը Ջրի համաշխարային օրն է, որը ՄԱԿ-ի որոշմամբ 1993 թվականից ամեն տարի նշվում է բոլոր մայրցամաքներում, դրանով իսկ կարևորելով ջրի դերը մեր կյանքում, այդ միջոցառումները յուրաքանչուր անգամ նվիրված են լինում առանձին թեմայի: 2023-ին այն կրում է «Accelerating Change Փոփոխությունների խթանում» խորագիրը:

Միջոցառումանը ներկա կլինեն և քննարկմանը կմասնակցեն ներկայացուցիչներ ոլորտային նախարարություններից, ներկայացուցիչներ Հայաստանում ավստրիական զարգացման գործակալությանից, ոլորտի շահառուներ, ինչպես նաև ակադեմիական և ուսանողական համայնքի ներկայացուցիչներ:

Ֆորումը կազմակերպվել և իրականցվելու է Ավստրիական զարգացման գործակալության կողմից կողմից ֆինանսավորվող «Արևային ջրհան կայանների օպտիմալ ցանցի մշակումը ոռոգման նպատակով» ծրագրի շրջանակներում: Հետազոտական նախագիծը իրականացվում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ավստրիայի Գրացի համալսարանի համագործակցությամբ: