Ռեկտորատի նիստում քննարկվեց 30 կՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման աշխատանքների ընթացքը

Ռեկտորատի նիստում քննարկվեց 30 կՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման աշխատանքների ընթացքը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի հերթական նիստում քննարկվեց 30 կՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման  և Պոլիտեխնիկի մասնաշենքերից մեկի տանիքին  տեղադրման աշխատանքների ընթացքը:

Ֆոտովոլտային կայանը կառուցվում է «Բուլղարիայի զարգացման աջակցության» ֆինանսավորմամբ:

Մասնագիտական թիմի կողմից ներկայացվեց արևային կայանի տեղադրման նախագծային համալիր փաթեթը՝ տեղանքի զննման և  չափագրոթյան արդյունքները, նախագծված սխեմաները, արևից մաքուր էլեկտրաէներգիայի արտադրության ակնկալվող ցուցանիշները, ինչպես նաև ֆոտովոլտային վահանակների, փոխակերպիչների ընտրության նպատակով իրականացված վերլուծության արդյունքները:

Հիշեցնենք, որ արևային կայանի կառուցման և տեղադրման դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել էր անցյալ տարվա վերջին՝ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովի կողմից:

Արևային ֆոտովոլտային այս կայանը  նախագծվել և կառուցվելու է միմիայն ՀԱՊՀ մասնագիտական թիմի՝ գիտնականների, ասպիրանտների, երիտասարդ մասնագետների և տեխնիկական ախատակիցների ուժերով: