Ըստ հետազոտությունների շախմատ խաղալ իմացող երեխաները ավելի լավ են սովորում դպրոցում։ Շախմատը ամենահին խաղերից է մեկն է, որը մինչ օրս նորաձև է։ Շախմատն իր առանձնահատկությունների շնորհիվ վստահություն և հարգանք է սերմանում, բարելավում է հաղորդակցման և հասկանալու հմտությունները։
Ինչո՞ւ սովորել շախմատ․
- Շախմատը դարձնում է ավելի համբերատար և իմաստուն։
- Շախմատը զարգացնում է տրամաբանական մտածողությունը, վերլուծելու և հաշվարկներ կատարելու ունակությունը։
- Շախմատը տարիքային սահմանափակում չունի, այն խաղալ կարելի է սկսել վաղ տարիքից և շարունակել ամբողջ կյանքի ընթացքում։
- Շախմատը սովորեցնում է լինել ավելի մտածված, ինքնաքննադատ, հավաքված և ուշադիր։
- Շախմատը միավորում է խաղը, արվեստը և գիտությունը։