Շնորհավորում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բոլոր տարիների ուսանողներին, դասախոսներին, բոլոր նրանց, ովքեր իրենց գիտելիքներն ու կարողություններն են ներդրել Հայաստանի տեխնոլոգիական կրթության մայր բուհի զարգացման ու բարգավաճման գործում։
Իր սկզբնավորման առաջին տարիներին ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ, ժամանակի ընթացքում Պոլիտեխնիկը դարձել է Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը, Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։
Պոլիտեխնիկական համալսարանն այսօր աշխատում է ժամանակի մարտահրավերներին համահունչ, կրթության և գիտության մեջ ներդնելով նորարարական, առաջադեմ մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ՝ միևնույն ժամանակ պահպանելով, շարունակելով ու զարգացնելով նախորդ սերունդների գիտական ժառանգությունն ու ավանդույթները։
Երկարամյա գործունեության ընթացքում բազամաթիվ սերունդներ են կրթվել այստեղ՝ իրենց ունեցած մեծ պոտենցիալի, առաջադեմ մտքի, ձեռբերումների ու տաղանդի շնորհիվ Հայաստանը հանրառչակելով գիտական ու տեխնոլոգիական աշխարհում։
Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանն այսօր ունի հիանալի նյութատեխնիկական բազա, այստեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ։ Պոլիտեխնիկական ինստիտուտում ստացած կրթությունը պահանջված է եղել բոլոր ժամանակներում, ներկայում ՝ առավելապես։ 21-րդ դարը տեխնոլոգիաների դարաշրջան է։ Տեխնոլոգիաները կյանքի բոլոր բնագավառներում են, տեխնոլոգիաներն են դարձել տնտեսության առաջընթացի շարժիչ ուժը։
Պոլիտեխնիկն անցել է կայացման և զարգացման փառավոր ուղի՝ պատրաստելով մրցունակ մասնագետների բազմաթիվ սերունդներ։ Այսօր էլ Հայաստանի տեխնոլոգիական կրթության մայր բուհը՝ շարունակելով ավանդույթները, ոլորտի մրցունակ մասնագետների նոր սերունդներ է կրթում, որոնք նոր խոսք, նոր գույն ու ասելիք կբերեն Հայաստանի տեխնոլոգիական մտքին։
Շնորհավորում եմ Պոլիտեխնիկի ղեկավարությանը, անձնակազմին, ուսանողներին, ԲՈւՀ-ի 90 ամյա հոբելյանի առթիվ, մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ անչափ կարևոր իրենց գործունեությունում։