Պոլիտեխնիկի կազմում կգործի հիմնական դպրոց

Պոլիտեխնիկի կազմում կգործի հիմնական դպրոց

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհուրդը փետրվարի 27-ին հավանություն է տվել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կազմում խորացված բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ հիմնական դպրոց հիմնելու նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։

«Այն տեղակայվելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Վերակառուցման միջոցով երեխաների համար կստեղծվի որակյալ կրթական միջավայր, որը հագեցած կլինի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից լաբորատորիաներով, դասասենյակներով, սպորտային համալիրով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով, որտեղ ամբողջությամբ տրամադրվելու է խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն:

Պոլիտեխնիկը Հայաստանի Հանրապետությունում այն եզակի հաստատությունն է, որտեղ կրթությունը սկսվում է նախակրթարանից շարունակվում ավագ դպրոց, միջին մասնագիտական կրթություն, այնուհետև բարձրագույն կրթություն՝ իր երեք մակարդակներով»,- ասվում է գրառման մեջ։