ՈԱԱԿ փորձագետների համաժողով․ «Հավատարմագրման ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա»

ՈԱԱԿ փորձագետների համաժողով․ «Հավատարմագրման ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա»

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ սույն թվականի մարտի 3–ին՝ 15։00–ից 18։00-ն, տեղի կունենա ՈԱԱԿ փորձագետների համաժողով՝ «Հավատարմագրման ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա» թեմայով։ Անցկացման վայրը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 2-րդ մասնաշենք՝ 2-րդ հարկի ճեմասրահ։

Համաժողովը կմեկնարկի ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի բացման խոսքով, ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Համաժողովի նպատակն է ՈԱԱԿ 2010–2023թթ․ փորձագետների հետ քննարկել հավատարմագրման գործընթացների ազդեցությունը ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել հավատարմագրումների արդյունքում,  ի՞նչ կցանկանային, որ փոխվեր ազդեցությունն ավելի մեծացնելու համար։

Միջոցառման ընթացքում  ավելի քան 80 փորձագետներ կքննարկեն հավատարմագրման սահմանած առաջնահերթությունները և ազդեցությունները World Café ձևաչափով, այնուհետև տեղի կունենա պանելային քննարկում «Հավատարմագրումը ապագայում» թեմայով։

 

 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝
ՈԱԱԿ, Հանրային կապերի պատասխանատու Ելենա Հարությունյան
[email protected]
+374 94 696 950
+374 10 229 145
+374 10 229 146