Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնը կազմակերպել էր
Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի չորորդ կուրսի ուսանողների հանդիպումը արևային
էներգիայի արդյունաբերական ոլորտը ներկայացնող «Ինտերսոլար Քադ» կազմակերպության
ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավար Նարեկ Ալավերդյանը ուսանողներին ծանոթացրեց
կազմակերպության պատմությանը և արևային մարտկոցների նախագծման գրեթե յոթամյա փորձին:
Այնուհետև ուսանողներին ներկայացվեց արևային մարտկոցների կառուցվածքը և արևային մարտկոցների
գործարկման ամբողջական փուլը՝ պատվերի ընդունում, համապատասխան հաշվարկներ և գնահատումներ,
չափագրում, նախագծում, տեղադրում և գործարկում:
Հանդիպմանը ներկա ուսանողները հետաքրքրություն հայտնեցին մասնակցելու «Ինտերսոլար Քադ»-ի
կողմից կազմակերպվող վարժանքներին, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում կազմակերպությունում
աշխատանքի ընդունվելու հնարավորություն կստանան:
Հաշվի առնելով ուսանողների հետաքրքրությունը՝ ձեռք բերվեց պայմանավորվածություն մոտ ապագայում
«Ինտերսոլար Քադ» ուսանողների ճանաչողական այցի շուրջ: