Ինչպե՞ս են ժամանակակից տրամադրությունները փոխում լեզվամտածողությունը․ Պոլիտեխնիկում անցկացվել է «Գլոբալիզացիայի ազդեցությունը ռուսաց լեզվի վրա» խորագրով գիտաժողովը

Ինչպե՞ս են ժամանակակից տրամադրությունները փոխում լեզվամտածողությունը․ Պոլիտեխնիկում անցկացվել է «Գլոբալիզացիայի ազդեցությունը ռուսաց լեզվի վրա» խորագրով գիտաժողովը

2023թվականին ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի, որպես  ազգամիջյան հաղորդակցման լեզվի, տարվա միջոցառումների շրջանակում հայաստանյան տարբեր բուհերում և կրթօջախներում անցկացվել են ռուսերենին նվիրված մի շարք միջոցառումներ։ Միջոցառումների ծրագրից դուրս չի մնացել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։   Կարևորելով ռուսաց լեզվի, գրականության, մշակույթի ուսումնասիրությունը, զարգացումը և տարածումը Հայաստանում, ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնում՝ ի դեմ ամբիոնի վարիչ Լուիզա Սարգսյանի, կազմակերպվել էր «Գլոբալիզացիայի ազդեցությունը ռուսաց լեզվի վրա» խորագրով գիտաժողով։ 

Գիտաժողովին մասնակցում էին նաև այլ բուհերի ներկայացուցիչներ, մասնավորապես, Խ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ռուսաց լեզվի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Դալյանը, Վ Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի ամբիոնի դոցենտ Արմինե Վահանյանը և ոչ միայն։ Մասնակիցները ոլորտի խնդիրներին անդրադարձան գիտական տեսանկյունից, ուղղորդեցին քննարկվող մի շարք հարցերի պատասխաններ գտնելու հարցում։ 

Ըստ Լուիզա Սարգսյանի առաջիկա  տարվա ընթացքում ամբիոնում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ, որոնք կնվիրվեն Պոլիտեխնիկի 90-ամյակին և մեկնարկը տալիս են այս միջոցառմամբ։ 

Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան զեկուցումներով, քննարկեցին հարցեր, որոնք վերաբերում էին գլոբալիզացիայի ազդեցությանը ռուսաց լեզվի վրա, հետխորհրդային տարածքում լեզվական քաղաքականությանը և  մի շարք այլ հարցերի։ Տարբեր բուհերի մասնագետները քննարկեցին նաև փոփոխվող աշխարհում դինամիկ զարգացող լեզվի դերը և այն, թե ինչպես են ժամանակակից տրամադրությունները փոխում լեզվամտածողությունը, ազդում մարդկանց կենսակերպի և լեզվի վրա։