Պոլիտեխնիկական համալսարանը շարունակում է բազմակողմանի ձևաչափով խորացնել միջազգային համագործակցությունները։ Դեռևս 2022թ․ դեկտեմբերի 13-ին աշխատանքային այցով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էին Գերմանիայի Գելզենկիրշենի կիրառական գիտությունների համալսարանի համակարգչային գիտությունների պրոֆեսոր, hամալսարանական խորհրդի անդամ Յուրգեն Զնոտկան և Բիզնես ինֆորմատիկայի պրոֆեսոր Կարին Քյուֆմանը։
Հանդիպման նպատակը երկու համալսարանների միջև նոր համագործակցություն սկսելն էր։ Երկու բուհերի ներկայացուցիչները կարևորում էին համագործակցության հնարավորությունները համակարգչային գիտությունների, ՏՏ ոլորտի տնտեսագիտության, էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, ինչպես նաև քիմիական տեխնոլոգիաների ուղղությամբ։
Գերմանիայի Գելզենկիրշենի կիրառական գիտությունների համալսարանի հետ կապ հաստատելուն նպաստել է DAAD հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը։ Առաջին հանդիպման ընթացքում գերմանացի պրոֆեսորների հետ քննարկման թեմաներից եղել է գերմանական բուհի և Պոլիտեխնիկական համալսարանի միջև DAAD և Erasmus+ KA1 ծրագրերի զարգացումը։
Պոլիտեխնիկը հաջողությամբ ընդգրկվել է վերոնշյալ ծրագրերում, ինչը ենթադրում է ուսանողների, դասախոսների, վարչական անձնակազմի փոխանակման ծրագրեր։ Գերմանիայի Գելզենկիրշենի կիրառական գիտությունների համալսարանի համակարգչային գիտությունների պրոֆեսոր, hամալսարանական խորհրդի անդամ Յուրգեն Զնոտկայի և Բիզնես ինֆորմատիկայի պրոֆեսոր Կարին Քյուֆմանի հետ վերջին հանդիպման շրջանակներում ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցն արդեն իսկ քննարկել է ծրագրերը իրականացնելու մեխանիզմները։
Երկու ծրագրերով էլ համագործակցությունն իրականացվելու է Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի և Պոլիտեխնիկի նորաստեղծ Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կրթական ծրագրերի շրջանակներում։ Հաջորդ տարվա համար նախատեսվում է համագործակցություն մեքենաշինության և մեքենագիտության ուղղությումբ։ Պոլիտեխնիկական համալսարանը հայաստանյան միակ բուհն է, որ համագործակցում է Գերմանիայի Գելզենկիրշենի կիրառական գիտությունների համալսարանի հետ։
Համագործակցության արդյունքում Պոլիտեխնիկական համալսարանը կունենա առաջավոր փորձի փոխանակման, փոխադարձ այցերի հնարավություն, նորարար ծրագրերի ներդրում, վերոնշյալ և մի շարք այլ ուղղություններով կընդլայնվի երկկողմ համագործակցությունը ուսումնական հաստատությունների միջև: Կլինեն նաև հրավիրյալ պրոֆեսորներ, որոնք մասնագիտական դասախոսություններով հանդես կգամ մեր ուսանողների և դասախոսների համար։ Պոլիտեխնիկը ձգտում է նաև նոր ստեղծված մասնագիտություններով ունենալ վերապատրաստումներ։