Բարի գալուստ Պոլիտեխնիկի մանկապարտեզ՝ անգլերենի, ռուսերենի խմբակներ

Բարի գալուստ Պոլիտեխնիկի մանկապարտեզ՝ անգլերենի, ռուսերենի խմբակներ

Լեզուների ուսուցումը 3-6 տարեկան երեխաների համար հնարավորություն է ստեղծում ծանոթանալ
աշխարհի լեզվական և մշակութային բազմազանությանը, համարվում է երեխայի ինտելեկտի ձևավորման,
լեզվական ունակությունների զարգացման միջոց։
Ծրագրի նպատակն է՝
 Երեխաներին սովորեցնել խոսել ռուսերեն և անգլերեն լեզուներով։
 Ձևավորել առաջնային հմտություններ, զարգացնել բառապաշարը ըստ թեմաների։
 Զարգացնել լսողությունը, հիշողությունը, ուշադրությունը և մտածողությունը։
 Խթանել հետաքրքրությունը և հարգանքը այլ ազգերի մշակույթների հանդեպ։
Ուսուցման 1-ին տարվա ավարտին երեխաները պետք է իմանան 40-50 բառ։ Օգտագործեն խոսքի մեջ։
Կազմեն կապակցված խոսք։
Ուսուցման 2-րդ տարվա ավարտին երեխաները պետք է իմանան 100 բառ, օգտագործեն խոսքի մեջ։
Դասավանդման մեթոդիկայի մեջ ներառված են՝ աշխատանք նկարների շուրջ, նկարագրություն,
ինտերակտիվ խաղեր, բացօթյա խաղեր, ստեղծագործական, տրամաբանական խաղեր, երգել, ասմունքել,
լսել և դիտել ուսուցողական տեսաֆիլմեր։