Վիշեգրադի կրթաթոշակային ծրագրի մասնակցության հրավեր

Վիշեգրադի կրթաթոշակային ծրագրի մասնակցության հրավեր

Չեխիայի տեխնիկական համալսարանը հրավիրում է մասնակցելու Վիշեգրադի կրթաթոշակային ծրագրին, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի 2023/2024 ուսումնական տարում ուսանելու Չեխիայի տեխնիկական համալսարանի Էլեկտրատեխնիկայի ֆակուլտետում:

 

Վիշեգրադի կրթաթոշակները նախատեսված են մագիստրոսների, ասպիրանտների, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների և ակադեմիական աշխատակիցների համար:

 

Այս տարվա կրթաթոշակը կազմում է 3000 եվրո մեկ կիսամյակի համար, որը բավական է Պրահայում սովորելու և ապրելու ծախսերը հոգալու համար:

 

Մագիստրոսները, ասպիրանտները, ինչպես նաև երիտասարդ հետազոտողները և ակադեմիական աշխատակիցները կարող են՝

  • մասնակցել ֆակուլտետում իրականացվող ցանկացած հետազոտական նախագծի կամ առաջարկել իրենց թեման
  • մասնակցել դասախոսությունների և գործնական դասընթացների
  • համատեղել դասընթացներն ու հետազոտական նախագիծը
  • իրականացնել միայն նախագիծը կամ գրել դիպլոմային աշխատանք

Առաջարկվում են նաև անվճար հաճախել չեխերեն լեզվի դասընթացներ:

Ժամկետների և մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ կից առդիրից:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]: