Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտը հայտարարում է 2023-2024թթ. շարժունություն` պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:
Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:
Շարժունության աշխատանքային ծրագրով նախատեսված է՝
- IPB կրթական ծրագրի առաջին կուրսի դասավանդում` 6 կրեդիտ, շաբաթական 4 ժամ/մուտք:
- IPB հետազոտական որևէ կառույցի և հետազոտողի հետ հետազոտական նախագծի իրականացում:
- Շարժունության մասնակից դասախոսները կարող են նաև մասնակցել նորարարական նախագծերի մշակման գործընթացին, դիպլոմային նախագծերին, նորարարական մոդուլների ծրագրերի ամար, ինչպես նաև կամավորական աշխատանքների:
Շարժունության ճանապարհածախսը դեպի հյուրընկալող համալսարան և վերադարձ, կացութությունը համալսարանի միջազգային պրոֆեսորադասախոսական հյուրատանը հոգում է հյուրընկալող համալսարանը:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
- PhD աստիճան
- Գիտական-ուսումնական ծրագիր հետևյալ ոլորտներից որևէ մեկում`
- Էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա
- Լրագրություն
- Կառավարում
- Բնական գիտություններ, էկոլոգիա (կենսաբանություն)
- Քույրական գործ
- Դեղագիտություն
- Տուրիզմ
- Անասնաբուծություն
Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև սույն թվականի փետրվարի 10-ը, ժամը 23:59 պետք է նախապես լրացնեն հետևյալ հայտը:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ`
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
- ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
- մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը։
Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ հիմնական աշխատակիցները:
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային հարաբերությունների վարչության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: