ԱՏՈՄԱԿԱՆ ՀԱՍՏՈՒԹՅԱՄԲ ՃԿՈՒՆ և ԽԵԼԱՑԻ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈԻՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

ԱՏՈՄԱԿԱՆ ՀԱՍՏՈՒԹՅԱՄԲ ՃԿՈՒՆ և ԽԵԼԱՑԻ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈԻՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Պոլիտեխնիկի պրոֆեսոր Գագիկ Շմավոնյանի ղեկավարած նանոտեխնոլոգիական խմբին հաջողվել է իրենց մշակած ոչ
ավանդական, նմանակը չունեցող նանոտեխնոլոգիայով Հայաստանում առաջին անգամ սկզբից ձեռքով, իսկ այնուհետև մշակված
ավտոմատացված սարքավորման նախատիպով ստանալ աշխարհում ամենաբարակ և միաժամանակ մեխանիկական ամենաամուր,
ամենամեծ էլեկտրա և ջերմահաղորդականությամբ նյութի՝ գրաֆինի և այլ երկչափ ատոմական նյութերի շերտեր,
կառուցվածքներ, համաձուլվածքներ և փոշի, իսկ վերջերս նաև պատրաստել ատոմական հաստությամբ ճկուն երկչափ թաղանթներ
և սարքեր։
Վերջերս մասնակցելով ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կազմակերպած «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման
ծրագիր» (ԱՐՓԻ) մրցույթին՝ նանոտեխնոլոգիական խումբը ստացավ դրամաշնորհ «Երկչափ կիսահաղորդիչների մակերևութային
տրորումը տարբեր մեկուսիչ հարթակների վրա՝ հաջորդ սերնդի էլեկտրոնիկայի համար» թեմայով՝ Հայաստանի ազգային
պոլիտեխնիկական համալսարանում, Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Թերեզիա Նոբլոխի և նույն
համալսարանի Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Թիբոր Գրասսերի հետ համագործակցությամբ հինգ տարվա
ընթացքում նանոտեխնոլոգիական խմբի ղեկավարի կողմից մշակված և Հայաստանում (2013 թ․), Իսպանիայում (2016 թ․) ու
ԱՄՆ–ում (2021 թ․) արտոնագրված նանոտեխնոլոգիայով, Հայաստանում առաջին անգամ, պատրաստել երկչափ սարքեր՝
ատոմական հաստությամբ գրաֆինային դաշտային տրանզիստորներ (նախատիպը առկա է), արևային տարրեր, տվիչներ և այլն։
Կքննակվեն նաև պրոֆեսոր Շմավոնյանի վերջերս հայտնաբերած նոր նանոերևույթների կիրառման հնարավորությունները
տարբեր բնագավառներում։
Պրոֆեսոր Շմավոնյանը համոզված է, որ տարբեր բնագավառներում ատոմական հաստությամբ ճկուն և խելացի
էլեկտրոնիկայի ներդրումը և հեղափոխական նանոտեխնոլոգիաների կիրառումը նոր սերնդի երկչափ ատոմական նյութերի,
թաղանթների և սարքերի արտադրությունում կնպաստի Հայաստանի տնտեսության կտրուկ աճին։
Նանոտեխնոլոգիական խումբը պատրաստակամ է համագործակցել ինչպես տեխնոլոգիայի առևտրայնացման և ատոմական
նյութերի ու սարքերի համաշխարհային շուկա ներդնելու նպատակով ներդրողների հետ, այնպես էլ հետաքրքրված գիտնականների
հետ։