Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ INP-UGA համալսարանը հրավիրում է մասնակցելու «GINSEN» միջազգային խելացի ճարտարագիտական ամառային դպրոցին, որն իրականացվելու է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում՝
- միկրո և նանոտեխնոլոգիաներ թեմայով:
Դասընթացները դասավանդվելու են Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլի INP-UGA համալսարան բարձր որակավորում ունեցող դասախոսական անձնակազմի կողմից:
Ամառային դպրոցը հնարավորություն կընձեռի ունենալ՝
- 3 շաբաթյա գիտական դասախոսություններ
- ֆրանսերենի և միջմշակութային դասընթացներ
- մասնակցություն լաբորատոր նիստերին
- այցելություններ բարձր տեխնոլոգիական հետազոտությունների և զարգացման հաստատություններ:
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 20-ը:
Հայտը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հղումով:
Ամառային դպրոցը իրականացվելու է երկու ժամանակահատվածով՝
- հունիսի 19 – հուլիսի 7, 2023թ.
կամ
- հունիսի 19 – հուլիսի 13, 2023թ․
Ամառային դպրոցի մասնակցության վճարը կազմում է 3000€ և 300€ հավելյալ շաբաթվա համար:
Վճարը ներառում է՝
- Ամառային դպրոցի ընթացքում բոլոր դասախոսությունները և գործնական պարապմունքները
- Տեղավորում Գրենոբլ քաղաքում՝ յուրաքանչյուր ուսանողին տրամադրելով մեկ առանձին սենյակ
- Այցելություններ բարձր տեխնոլոգիական գիտական հաստատություններ
- Պլանավորված արտադպրոցական գործունեություն
- Վարչական գրանցման վճարներ
- Բժշկական ապահովագրություն (ապահովում է բժշկական ծախսերը և վճարումները ամառային ծրագրի ողջ տևողության համար)
Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]:
Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել պաշտոնական կայք: