Պոլիտեխնիկի մանկապարտեզում խստագույնս պահպանվում և իրականացվում են հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումներ

Պոլիտեխնիկի մանկապարտեզում խստագույնս պահպանվում և իրականացվում են հակահամաճարակային  ու կանխարգելիչ միջոցառումներ

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի
աճի վերաբերյալ գրությունը, Պոլիտեխնիկի մանկապարտեզը, ինչպես միշտ հետևողական է
հակահամաճարակային միջոցառումներին: Մանկապարտեզ մուտք գործելուց առաջ կատարվում է
ջերմաչափում, ձեռքերի ախտահանում:
ՀԱՊՀ Մանկապարտեզում հոսպիտալացված երեխա չկա: Նախակրթարանի մեթոդիստ Լիլիթ Անդրեասյանի
հաղորդմամբ, 3 երեխա ավագ խմբից և երեքը կրտսեր խմբից ստանում են բուժում ամբուլատոր
պայմաններում։ Բոլոր երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նկատվում է լավացման
դրական տեղաշարժ:
«Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու
նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական
ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը
հաստատություններ բացառելու համար»,- նշվում է Առողջապահության նախարարության գրության մեջ,
որը շրջաբերականին կից առաքվել է նաև ՀԱՊՀ Մանկապարտեզ:
ՀԱՊՀ Մանկապարտեզում հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները ամենօրյա բնույթ են
կրում: