«Սևծովյան գիտություն 2023» խորագրով ուսանողական հետազոտական աշխատանքների միջազգային մրցույթի մասնակցության հրավեր

«Սևծովյան գիտություն 2023» խորագրով ուսանողական հետազոտական աշխատանքների միջազգային մրցույթի մասնակցության հրավեր

Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարությունը, Օդեսայի ազգային տեխնոլոգիական համալսարանը և Սևծովյան համալսարանների ցանցը հրավիրում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին մասնակցելու «Սևծովյան գիտություն 2023» խորագրով ուսանողական հետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին՝ հետևյալ անվանակարգում․

  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ, ավտոմատացում և ռոբոտաշինություն։

Մրցույթի նպատակն է ընդլայնել միջազգային համագործակցային կապերը և ուսանողներին ներգրավել գիտական հետազոտություններում:

Մասնակցությունն անվճար է և իրականացվելու է առցանց ձևաչափով։

Մրցույթի աշխատանքային լեզուներն են՝ անգլերենը և ուկրաիներենը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • գրանցվել հետևյալ հղումով
  • ուղարկել անգլերենով մրցութային աշխատանք
  • տեղեկություններ հեղինակների մասին (ի պատասխան կուղարկվի նյութերի ստացման հաստատում)։

Գրանցման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 1-ը:

Մրցույթի մասնակիցներին և ծրագրի ղեկավարներին  կշնորհվեն մասնակցությունը հաստատող  վկայականներ, իսկ հաղթողներին՝ դիպլոմներ և մրցանակներ:

Լավագույն աշխատանքները անվճար կհրապարակվեն Կենտրոնական Եվրոպայի հետազոտական ամսագրում:

Մասնակիցներին ներկայացվող պահանջներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:

Մրցույթի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ պաշտոնական կայքից:

Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին [email protected]: