Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարությունը, Օդեսայի ազգային տեխնոլոգիական համալսարանը և Սևծովյան համալսարանների ցանցը հրավիրում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին մասնակցելու «Սևծովյան գիտություն 2023» խորագրով ուսանողական հետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին՝ հետևյալ անվանակարգում․
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ, ավտոմատացում և ռոբոտաշինություն։
Մրցույթի նպատակն է ընդլայնել միջազգային համագործակցային կապերը և ուսանողներին ներգրավել գիտական հետազոտություններում:
Մասնակցությունն անվճար է և իրականացվելու է առցանց ձևաչափով։
Մրցույթի աշխատանքային լեզուներն են՝ անգլերենը և ուկրաիներենը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
- գրանցվել հետևյալ հղումով
- ուղարկել անգլերենով մրցութային աշխատանք
- տեղեկություններ հեղինակների մասին (ի պատասխան կուղարկվի նյութերի ստացման հաստատում)։
Գրանցման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 1-ը:
Մրցույթի մասնակիցներին և ծրագրի ղեկավարներին կշնորհվեն մասնակցությունը հաստատող վկայականներ, իսկ հաղթողներին՝ դիպլոմներ և մրցանակներ:
Լավագույն աշխատանքները անվճար կհրապարակվեն Կենտրոնական Եվրոպայի հետազոտական ամսագրում:
Մասնակիցներին ներկայացվող պահանջներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:
Մրցույթի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ պաշտոնական կայքից:
Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին [email protected]: