Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ակադեմիական աշխատակիցների շարժունության մրցույթ Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում դասավանդելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ակադեմիական աշխատակիցների շարժունության մրցույթ Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում դասավանդելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և  Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական  համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում  ՀԱՊՀ դասախոսները հնարավորություն կունենան դասավանդելու վերոնշյալ համալսարանում 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում` հետևյալ մասնագիտություններով`

  • Էլեկտրաէներգետիկա
  • Տրանսպորտային ծառայություններ

Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով։

Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև 2023թ. hունվարի 26-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/),
  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում ՄՀ վարչությունը կկազմակերպի անգլերենի քննությունը),
  • դասընթացի ծրագիր, որը դասավանդվելու է հյուրընկալող համալսարանում,
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը։։

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ հիմնական դասախոսները:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել Միջազգային հարաբերությունների վարչության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: