Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է վարչական աշխատակիցների շարժունության մրցույթ Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում վերապատրաստվելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է վարչական աշխատակիցների շարժունության մրցույթ Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում վերապատրաստվելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և  Լեհաստանի Լյոիբլինի տեխնոլոգիական համալսարանի միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է  ՀԱՊՀ վարչական անձնակազմի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում  ՀԱՊՀ վարչական աշխատակիցները կունենան հնարավորություն՝ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում:

Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:

Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև 2023թ. hունվարի 26-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ`

  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
  • ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
  • անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում ՄՀ վարչությունը կկազմակերպի անգլերենի քննություն),
  • մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը։։

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ հիմնական աշխատակիցները:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային հարաբերությունների վարչության grantsoffice@polytechnic.am էլեկտրոնային փոստի հասցեին: