Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ դասախոսները հնարավորություն կունենան դասավանդելու վերոնշյալ համալսարանում 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում` հետևյալ մասնագիտություններով`
- Էլեկտրաէներգետիկա
- Տրանսպորտային ծառայություններ
Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով։
Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:
Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև 2023թ. hունվարի 26-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
- ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/),
- անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում ՄՀ վարչությունը կկազմակերպի անգլերենի քննությունը),
- դասընթացի ծրագիր, որը դասավանդվելու է հյուրընկալող համալսարանում,
- մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը։։
Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ հիմնական դասախոսները:
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել Միջազգային հարաբերությունների վարչության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: