Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Լեհաստանի Լյոիբլինի տեխնոլոգիական համալսարանի միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ վարչական անձնակազմի շարժունություն՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ վարչական աշխատակիցները կունենան հնարավորություն՝ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում:
Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:
Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» ծրագիրը:
Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև 2023թ. hունվարի 26-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ`
- անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
- ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu/)
- անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B2 մակարդակ, բացակայության դեպքում ՄՀ վարչությունը կկազմակերպի անգլերենի քննություն),
- մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում, որտեղ նշվում են դիմորդի՝ շարժունությանը մասնակցելու շարժառիթը և հետաքրքրությունների շրջանակը։։
Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ հիմնական աշխատակիցները:
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային հարաբերությունների վարչության grantsoffice@polytechnic.am էլեկտրոնային փոստի հասցեին: