Պոլիտեխնիկում մեկնարկել են կիսամյակային քննությունները

Պոլիտեխնիկում մեկնարկել են կիսամյակային քննությունները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել են 2022-2023թթ․ ուստարվա առաջին կիսամյակի քննությունները։ Քնություններ են հանձնում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողները, ինչպես նաև քոլեջում և հեռակա բակալավրատի ուսանողները: Քննություններն անցկացվում են գրավոր եղանակով։ Քննաշրջանի ավարտը նախատեսվում է հունվարի 27-ին։

Ակադեմիական պարտքերի մարման առաջին փուլ է սահմանվել փետրվարի 6-ից 17-ը, երկրորդ փուլ՝ փետրվարի 20-ից 24-ը։