Ինժեներական և տեխնոլոգիական ձեռքբերումներ Տերյան 105-ում․ Պոլիտեխնիկի գիտական տարվա նորարար հաջողությունները

Ինժեներական և տեխնոլոգիական ձեռքբերումներ Տերյան 105-ում․ Պոլիտեխնիկի գիտական տարվա նորարար հաջողությունները

Պոլիտեխնիկի տարվա գիտական ձեռքբերումները ուշագրավ են՝ ֆինանսական հոսքերից, միջազզգային
հրապարակումներից մինչև նոր ենթակառուցվածքներ: Ուշագրավ հետազոտություններ, որոնք մեծ
արձագանք են գտել աշխարհի տարբեր գիտաժողովներում։ Հայաստանի միակ ինժեներական համալսարանը
տարվա ընթացքում հմուտ նախագծերով շահել է գիտահետազոտական աշխատանքների դրամաշնորհներ, այլ
կազմակերպությունների հետ ստորագրել գիտահետազոտական փոխհամագործակցության պայմանագրեր։
Համալսարանում 2022-ին իրականացվել է պետբյուջետային ֆինանսավորումով 42 ծրագիր, այդ թվում՝
18-ը ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման (բազային գիտահետազոտական լաբորատորիաներ),
24-ը՝ թեմատիկ (դրամաշնորհային) և այլ նախագծեր (երիտասարդ գիտաշխատողների աջակցության,
ասպիրանտների հետազոտությունների աջակցության, միջազգային համագործակցության հայ-
բելառուսական, երկակի նշանակության, առաջատար հետազոտությունների աջակցության, հեռավար
լաբորատորիաների հիմնադրման և այլն), որոնց ֆինանսավորման ընդհանուր ծավալը 84 տոկոսով ավելին
է նախորդ տարվա համեմատ: Բազային ֆինանսավորման ծավալը ևս աճել է 25 տոկոսով: Ինչ վերաբերում
է թեմատիկ դրամաշնորհներին, այստեղ ֆինանսավորման ծավալը ավելացել է 140 տոկոսով:
Մշակվել, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ
հաստատվել և ռեկտոր Գոռ Վարդանյանի հրամանով գործողության մեջ է դրվել «Ներբուհական գիտական
դրամաշնորհների տրամադրման կանոնակարգը»։ Համալսարանը հայտարարել է ներբուհական գիտական
դրամաշնորհների մրցույթ «Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նորարարական
հետազոտություններ» ուղղությամբ։
ՀԱՊՀ ռեկտորի հրամանով գործողության մեջ է դրվել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարանի աշխատակիցներին գիտական հրապարակումների համար վճարվող լրավճարների
հաշվարկման և վճարման կարգը»։ Կարգում սահմանված կետերի համաձայն համալսարանի 30
աշխատակիցներ կստանան լրավճարներ։
Այս տարվա նոյեմբերին անցկացվել է համալսարանի տարեկան գիտաժողովը։ Ներկայացվել է 285
հեղինակների 155 զեկուցում։ Հեղինակներից 36-ը  25 այլ կազմակերպություններից էին՝ ՀՀ բուհերից,
ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներից, ինչպես նաև արտասահմանից՝ Ռուսաստանի
Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Գերմանիա։
Համալսարանի գիտնականները հրատարակել են շուրջ 300 գիտական աշխատանքներ, մեր մասնագետները
ստացել են գյուտերի 17 արտոնագրեր։
Հրատարակվել են ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագրի Տեխնիկական գիտությունների սերիա յի, «ՀԱՊՀ
Բանբեր» հանդեսի 5 սերիաների ընդհանուր առմամբ 20 համարները: 2022թ. հրատարակվել է «ՀԱՊՀ
Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածուն 2 մասերով:

Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (WebOfScience, Scopus, РИНЦ) բարելավվել
են համալսարանի գիտաչափական ցուցանիշները՝ WebOfScience-ում Հիրշի ինդեքսը դարձել է 22
(նախորդ տարվա 20-ի փոխարեն, Scopus-ում հոդվածների քանակն աճել է 32-ով, հեղինակների
քանակը՝ 21-ով, РИНЦ-ում հոդվածների քանակն աճել է 179-ով, g-ինդեքսը դարձել է 21, նախորդ
տարվա 19-ի փոխարեն):
Համալսարանը մասնակցում է «Էրազմուս+ ARMDOCT» ծրագրի շրջանակներում Հայաստանում
բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարելավմանն ուղղված իրավական կարգավորող
փաստաթղթերի և ինստիտուցիոնալ ընթացակարգերի մշակման աշխատանքներին։
Պոլիտեխնիկը շահել է «Հորիզոն Եվրոպայի» մրցույթներին մասնակցության խորհրդատվական
աջակցության տրամադրելու ծրագիրը և ստացել եվրոպացի փորձագետների երկամսյա աջակցությունը
Հորիզոն Եվրոպա – 2022 մրցույթի հայտի առաջարկվող ծրագրի ձևակերպման համար: Ներկայացվել է
հայտ «Հետազոտություն և ինովացիա» գործողության ծրագրի համար: Համալսարանը որպես կոորդինատոր
ներգրավել է 6 գործընկերների՝ 3-ը Ֆրանսիայից և մեկական գործընկերներ Իսպանիայից, Վրաստանից,
Սլովենիայից:
Ինովացիոն ծառայությունը Գիտաարտադրական լաբորատորիայում կազմակերպել է այցեր և դասընթացներ
ՄՏԴ ինստիտուտի՝ Դիզայնի և կերպարվեստի, Ճարտարագիտական գրաֆիկայի, Մեխանիկայի և
մեքենագիտության, Մեքենաշինության տեխնոլոգիաների և ավտոմատացման, Տրանսպորտային միջոցների
ամբիոնների 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների, ինչպես նաև Էներգետիկայի ամառային դպրոցի սաների
համար: ՀԱՊՀ-ում գործող բազային գիտահետազոտական լաբորատորիաների և թեմատիկ ծրագրերի
հետազոտությունների համար պատրաստվել են տարբեր փորձանմուշներ, կատարվել են կտրման, ֆրեզման,
եռաչափ տպման աշխատանքներ:
Ինովացիոն ծառայությունը մասնակցել ու ներկայացրել է համալսարանը տարբեր գիտատեխնոլոգիական
միջոցառումներում, օրինակ, STARMUS VI միջազգային փառատոն, «Ռոսատոմի» կազմակերպած
«Look around» Գիտության փառատոնը և ոչ միայն: